Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հետաձգեց մի շարք պայմանագրերի կնքումը Ռուսաստանի հետ


Ուկրաինա, Ղրիմ - Ռուսաստանի ռազմանավերը Սևաստոպոլի նավահանգստի մոտ, 3-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինա, Ղրիմ - Ռուսաստանի ռազմանավերը Սևաստոպոլի նավահանգստի մոտ, 3-ը փետրվարի, 2014թ․

Միացյալ Նահանգները դադարեցրել է ներդրումների ու առևտրի հարցերով բանակցությունները Ռուսաստանի հետ՝ մինչև Ուկրաինայում ճգնաժամի ավարտը:

«Մենք հետաձգել ենք առևտրային ու ներդրումային պայմանագրերի կնքումը Ռուսաստանի հետ, որոնք գտնվում են մշակման փուլում [և որոնք սահմանված են] առևտրային ու գործարար կապերը խորացնելու ծրագրով», - ասված է ԱՄՆ-ի Առևտրային ներկայացուցչի դեպարտամենտի տարածած հայտարարությունում:

Ինչպես փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը, Միացյալ Նահանգները խզել է նաև իր ռազմական կապերը Ռուսաստանի հետ՝ դադարեցվել են համատեղ զորավարժությունները, փոխադարձ այցերը, բանակցությունները և համաժողովները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG