Մատչելիության հղումներ

Ռուսական բանակը «վերջնագիր է ներկայացրել» Ուկրաինային


Ուկրաինա, Ղրիմ - Զինծառայողները (ենթադրաբար՝ ռուսաստանցի) Կերչի նավահանգստում, 3-ը մարտի, 2014թ.

Ուկրաինա, Ղրիմ - Զինծառայողները (ենթադրաբար՝ ռուսաստանցի) Կերչի նավահանգստում, 3-ը մարտի, 2014թ.

Ուկրաինան հայտարարել է, որ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատար փոխծովակալ Ալեքսանդր Վիտկոն Ղրիմում գտնվող ուկրաինական ստորաբաժանումներին ներկայացրել է մինչև վաղը տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ը (Երևանի ժամանակով ժամը առավոտյան 7-ը) Ղրիմի իշխանություններին ենթարկվելու, հեռանալու կամ հանձնվելու վերջնագիր։

Ըստ ուկրաինական կողմի՝ փոխծովակալը հայտարարել է, որ պահանջը չկատարելու դեպքում ուկրաինական ստորաբաժանումները կենթարկվեն ռազմական գրոհի։

Ռուսական կողմը, սակայն, հերքում է վերջնագրի մասին տեղեկատվությունը, փոխանցում են միջազգային լրատվական գործակալությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG