Մատչելիության հղումներ

Խոդորկովսկին հանդես է եկել Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությամբ


ՅՈՒԿՈՍ նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հայտարարություն է տարածել Ուկրաինայում վերջին օրերի զարգացումների կապակցությամբ:

«Քաղաքական գործիչների ոչ իրավասու գործողությունների հետևանքով մենք կանգնած են Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի մասնակցության շեմին», - ասված է Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի մամուլի կենտրոնի տարածած հայտարարության մեջ: - «Դա կհանգեցնի բազում ողբերգությունների, այդ թվում՝ միլիոնավոր ռուս-ուկրաինական ընտանիքների համար, ծանրագույն հետևանքներ կունենա մեր ներքին իրավիճակի և երկրի միջազգային դրության առումով»:

Խոդորկովսկին պատրաստակամություն է հայտնել «ցանկացած պահի ցանկացած պատասխանատու հասարակական ուժի հրավերով մեկնել Ուկրաինայի ցանկացած կետ՝ օգնելու կանխել արյունահեղությունը»:

Անցած տարեվերջին, հիշեցնենք, տնտեսական հանցագործությունների համար դատապարտված Խոդորկովսկուն Ռուսաստանի նախագահ Պուտինը ներում շնորհեց: Ազատ արձակվելուց մի քանի ժամ անց Խոդորկովսկին հեռացավ Ռուսաստանից: Նա հայտարարել է, որ իրեն տեսնում է որպես հասարակական գործիչ և մտադիր չէ զբաղվել քաղաքականությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG