Մատչելիության հղումներ

Արթուր Աբրահամ․ «Շատ երջանիկ եմ, որ կրկին չեմպիոն դարձա»


Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ
Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ
Արթուր Աբրահամը, ով անցած հանգստյան օրերին վերադարձրեց WBO վարկածով երկրորդ միջին քաշում աշխարհի չեմպիոնի գոտին, հայտարարել է, որ գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտը դյուրին չէր:

«Ես շատ ուրախ եմ, որ կրկին աշխարհի չեմպիոն դարձա», - «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է 33-ամյա հայ բռնցքամարտիկը:

«Դա շատ ծանր մենամարտ էր, մենք դրանում ներդրեցինք ամեն ինչ: Ես շահեցի մենամարտը և նրան նոկդաունի ենթարկեցի», - նշել է Աբրահամը:

Աշխարհի չեմպիոնի կոչումը կրկին նվաճելու կապակցությամբ Արթուր Աբրահամին այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG