Մատչելիության հղումներ

logo-print

Լավրովի տեղեկություններով` Սևծովյան նավատորմի դեմ սադրանքներ են պատրաստվում


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ներկայումս իրենք տեղեկություններ են ստանում այն մասին, որ Ուկրաինայի տարածքում գտնվող ռուսական Սևծովյան նավատորմի դեմ սադրանքներ են նախապատրաստվում: Այդ մասին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է այսօր Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով խորհրդի նիստի ընթացքում:

Լավրովը նաև կոչ է արել արևմտյան գործընկերներին Ռուսաստանին պատժամիջոցներով չսպառնալ:

«Նրանք, ովքեր փորձում են այս իրավիճակը ներկայացնել որպես ագրեսիա և սպառնում են բոլոր հնարավոր պատժամիջոցներով ու բոյկոտներով, նույն մեր գործընկերներն են, որոնք հետևողականորեն քաջալերում էին իրենց մոտ կանգնած քաղաքական ուժերին երկխոսությունից հրաժարվելու և վերջնագրեր ներկայացնելու, Ուկրաինայի արևելքի և հարավի հետ կապված մտահոգություններն անտեսելու հարցում», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ հավելելով, որ դրա արդյունքը Ուկրաինայի հասարակության բևեռացումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG