Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ռազմածովային նավատորմի հրամանատարը՝ պաշտոնանկ


Ուկրաինա, Ղրիմ - Ռուսական ռազմանավերը Սևաստոպոլում, փետրվար, 2014թ․
Ուկրաինա, Ղրիմ - Ռուսական ռազմանավերը Սևաստոպոլում, փետրվար, 2014թ․
Ուկրաինայի նոր կառավարությունը պաշտոնանկ է արել երկրի ռազմածովային նավատորմի հրամանատար Դենիս Բերեզովսկուն՝ մեղադրելով նրան հայրենիքի դավաճանության համար, քանի որ Բերեզովսկին Ղրիմի ինքնավարության իշխանություններին է հանձնել Սևաստոպոլում տեղակայված ռազմածովային ուժերի կենտրոնական գրասենյակը:

Ռուսական հեռուստաալիքներով երեկ ցուցադրել են, թե ինչպես է Բերեզովսկին հավատարմության երդում տալիս Ղրիմի ինքնավարության վարչապետ, ռուսամետ հայացքներով հայտնի Սերգեյ Աքսյոնովին:

Աքսյոնովը, որին չի ընդունում Կիևը, հայտարարել է, որ հրահանգել է թերակղզում տեղակայված ուկրաինական ռազմածովային ուժերին չենթարկվել Կիևի, իր ձևակերպմամբ, ինքնակոչ իշխանությունների հրամաններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG