Մատչելիության հղումներ

Մեծ յոթնյակը դատապարտում է Ռուսաստանի ոտնձգությունը


Սպիտակ տունը Վաշինգտոնում

Սպիտակ տունը Վաշինգտոնում

Մեծ յոթնյակի երկրները, Եվրոպական խորհրդի ու Եվրահանձնաժողովի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացված ոտնձգությունը:

Հայտարարությունը հրապարակել է Սպիտակ տունը կիրակի ուշ երեկոյան:

Մեծ յոթնյակի կազմում են Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան ու Միացյալ Նահանգները:

Այդ երկրների առաջնորդները նաև ասել են, թե որոշել են դադարեցնել իրենց մասնակցությունը Սոչիում հունիսին սպասվող Մեծ ութնյակի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG