Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Դիվանագետի օրը


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Հայաստանը մարտի 2-ին նշում է Դիվանագետի օրը։

Օրվա կապակցությամբ դիվանագետներին շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանը, խոսքով է հանդես եկել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ այսօր Ջերմուկում Նալբանդյանի ներկայությամբ տեղի է ունեցել Ջերմուկի դեսպանների ակումբի հանդիպումը։

Դեսպանների ակումբը հիմնադրվել է անցյալ տարի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նախաձեռնությամբ։ Ակումբի նախագահն է ի պաշտոնե Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայեն (ավագ) Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը։ Ավանդույթի համաձայն` ակումբի ամենամյա հանդիպումները հյուրընկալվում են Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի կողմից։

Այսօրվա հանդիպմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Հայաստանի արտգործնախարարի տեղակալները, Հայաստանում հավատարմագրված դեսպանները։

Էդվարդ Նալբանդյանն ակումբի անդամների հետ քննարկել է 2013 թվականին Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած զարգացումները, միջազգային կազմակերպություններում ներգրավվածության խորացման և համագործակցության սերտացման ուղղությամբ իրականավող աշխատանքները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող քայլերը, միջազգային և տարածաշրջանային օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Արտգործնախարարը և դեսպանները մտքեր են փոխանակել Հայաստանի և ներկայացված երկրների միջև հարաբերությունների զարգացման նպատակով իրականացված ծրագրերի և ընթացիկ տարվա անելիքների վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG