Մատչելիության հղումներ

logo-print

Յացենյուկ. «Դա կլինի Ռուսաստանի հետ հարաբերությունների վերջ»


Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը այսօր հեռախոսով զրուցել է իր ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ։

«Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի փոխանցմամբ, Մեդվեդևը Յացենյուկին հավաստիացրել է, որ Ռուսաստանը Ուկրաինա զորք մտցնելու որոշում դեռ չի ընդունել։

«Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր ինքնիշխանությունը, մենք համոզված ենք, որ Ռուսաստանը ռազմական ներխուժում չի իրականացնի։ Այդ ինտերվենցիան կնշանակի պատերազմի սկիզբ և Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր հարաբերությունների վերջ»,- ասել է Յացենյուկը։

Նա հավաստիացրել է, որ «Ուկրաինան արևմտյան գործընկերների և Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության միջոցով ու նախևառաջ` ներքաղաքական երկխոսության շնորհիվ կարող է կարգավորել բոլոր բարդ հարցերը»։

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG