Մատչելիության հղումներ

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի այցը Ուկրաինա, որ նախանշված էր մարտի 3-ին, հետաձգվում է Եվրամիության 28 երկրների արտգործնախարարների արտահերթ հավաքի պատճառով։

Այս մասին հայտարարել է Էշթոնի խոսնակ Մայա Կոչիյանչիչը` հավելելով, որ Եվրամիության արտգործնախարարը Կիև կայցելի եկող շաբաթ ավելի ուշ:

Արտահերթ հավաքի պատճառը Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի զինված ուժերը օգտագործելու մասին պաշտոնական Մոսկվայի որոշումն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG