Մատչելիության հղումներ

Տուրչինովը Ռուսաստանի պահվածքը ագրեսիա է որակում


Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինով

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինով

Ուկրաինայի նախագահի պարտականությունները կատարող Ալեքսանդր Տուրչինովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններն ու Ռուսաստանի դիրքորոշումը այդ հարցում:

«Մենք Ռուսաստանի այս պահվածքը գնահատում ենք որպես Ուկրաինայի ինքնիշխանության հանդեպ ուղղակի ագրեսիա»,- հայտարարել է Տուրչինովը հեռախոսազրույցի ընթացքում` հավելելով, թե ակնկալում է ռազմավարական գործընկերների օգնությանը այս հակամարտության լուծման հարցում:

Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինա» գործակալությունը:

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մշտապես պաշտպանել և պաշտպանելու է ինքնավար պետությունների շահերը և Ուկրաինայում ժողովրդավարությունն և ազատությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG