Մատչելիության հղումներ

Արսենի Յացենյուկը կոչ է արել Մոսկվային անմիջապես Ղրիմից դուրս բերել զորքերը


Ղրիմ -- Ռուս զինծառայողները շրջապատում են ուկրաինական սահմանապահ պահակակետը Բալակլավայում, Ղրիմ, 28-ը փետրվարի, 2014թ․
Ղրիմ -- Ռուս զինծառայողները շրջապատում են ուկրաինական սահմանապահ պահակակետը Բալակլավայում, Ղրիմ, 28-ը փետրվարի, 2014թ․
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ է արել Մոսկվային անմիջապես Ղրիմից դուրս բերել ռուսական զորքերը` հնարավոր հետևանքների պատասխանատվությունը դնելով Ռուսաստանի իշխանությունների վրա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, վերջին օրերին Ռուսաստանը Ղրիմ է տեղափոխել շուրջ 6000 զինծառայող:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի նստավայրից հայտարարել էին, որ Ռուսաստանը անուշադրության չի մատնի Ղրիմի նախարարների խորհրդի ղեկավար Սերգեյ Ակսենովի դիմումը Վլադիմիր Պուտինին` իրենց աջակցելու և ինքնավար պետության տարածքում խաղաղություն ապահովելու վերաբերյալ:

Օրեր առաջ Ղրիմի գերագույն խորհրդի կողմից ընտրված նոր վարչապետը` «Ռուսական միասնություն» կուսակցության ղեկավար Սերգեյ Ակսենովը, իր ենթակայության տակ է վերցրել Ղրիմի ուժային կառույցները` չհամաձայնելով Կիևի կողմից նոր ոստիկանապետի նշանակմանը:

Նրա հրամանագրով նաև փոխվել է Ղրիմի կարգավիճակին վերաբերող հանրաքվեի օրը, այժմ այն նշանակված է մարտի 30-ին` մայիսի 25-ի փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG