Մատչելիության հղումներ

Կառավարությունը քննարկում է ՓՄՁ-ների համար հարկային բեռի իջեցման հարցը


Վարչապետ Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում շաբաթ օրը տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ ռիելթորական կազմակերպությունների հարկային բեռի նվազեցման և առևտրի ոլորտի ընկերությունների շրջանառության հարկի դրույքաչափի իջեցման քննարկում, տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը։

Վերոնշյալ հարցերի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի արդյունքում վարչապետ Սարգսյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին ուսումնասիրել նիստում հնչած բոլոր առաջարկությունները և, քննարկելով ՓՄՁ ներկայացուցիչների հետ, համապատասխան խնդիրների լուծման առաջարկություններ ներկայացնել, որոնք քննարկման առարկա կդառնան խորհրդի հաջորդ նիստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG