Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու է շվեյցարացի մարզիչ Բեռնար Շալանդը:

63-ամյա Շալանդը մարզել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը, «Ցյուրիխ» ակումբը, 2009 թվականին ճանաչվել Շվեյցարիայի լավագույն մարզիչ:

Ինչպես երեկ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Շալանդը կղեկավարի հավաքականը մինչև «Եվրո 2016»-ի ընտրական փուլի ավարտը, և եթե հավաքականին հաջողվի նվաճել եզրափակիչի ուղեգիր, ապա մարզչի հետ կնքված պայմանագիրը կերկարացվի:

Շալանդը Երևան է ժամանելու այսօր: Նա բնակվելու է Հայաստանում: Մի քանի օրից՝ մարտի 5-ին, Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի ընտրանու հետ, սակայն, այս խաղին շվեյցարացի մարզիչը որպես դիտորդ հանդես կգա, իսկ Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի թիմի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր էր մնացել աշխարհի առաջնության ընտրական փուլից հետո, երբ Վարդան Մինասյանը հրաժարական ներկայացրեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG