Մատչելիության հղումներ

logo-print

«Ուկրաինա կվերադառնամ անվտանգության երաշխիքների դեպքում»


Ուկրաինայի գահընկեց արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի ասուլիսը Դոնի Ռոստովում, 28 փետրվարի, 2014թ.

Ուկրաինայի գահընկեց արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի ասուլիսը Դոնի Ռոստովում, 28 փետրվարի, 2014թ.

Փախուստի դիմած ղեկավարը պնդում է, որ իրեն առայսօր համարում է նախագահ։

Վ. Յանուկովիչ. «Ուկրաինան մեր ռազմավարական գործընկերն է»...

Համաշխարհային լրատվամիջոցներն անհամբերությամբ են սպասել Դոնի Ռոստովում Ուկրաինայի գահընկեց արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի Վիկտոր Յանուկովիչի այսօրվա ասուլիսին։

Յանուկովիչն ամենասկզբում պնդել է, որ ինքը իրեն համարում է նախագահ և մտադիր է շարունակել պայքարը «հանուն Ուկրաինայի ապագայի, նրանց դեմ, ովքեր փորձում են հեծել Ուկրաինան»։

Ավելի քան մեկ ժամ տևած ասուլիսում Յանուկովիչը մի քանի անգամ ասել է, որ չի ճանաչում Գերագույն ռադայի որումները, դրանք ընդունվել են բռնության սպառնալիքի ներքո, ինքը դրանք չի վավերացրել և, հետևաբար, հանդիսանում է Ուկրաինայի օրինական նախագահ։

Խոսելով Ղրիմում ստեղծված վտանգավոր կացության մասին, Յանուկովիչն ասել է, որ այդ զարգացումները «Ղրիմի բնակիչների հասկանալի արձագանքն է Կիևում տեղի ունեցած բանդիտական հեշաշրջմանը»։

Միաժամանակ Յանուկովիչը նշել է, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ ռազմական գործողություններ, և ինքը ռազմական օգնություն Ռուսաստանից խնդրելու մտադրություն չունի։

«Ես կարծում եմ, որ Ոկրաինան պետք է մնա միացյալ և ամբողջական»,- ասել է Յանուկովիչը։

Նա Դոնի Ռոստովում պնդել է, թե Ուկրաիան կվերադառնա այն ժամանակ, երբ լինեն անվտանգության երաշխիքներ։

Յանուկովիչն այս բոլոր իրադարձությունների համար պատասխանատու է համարում ոչ միայն Մայդանը և երկրի նոր փաստացի ղեկավարներին, այլև արևմտյան պետություններին` եվրոպացիներին և ամերիկացիներին, ովքեր սատարել են իր դեմ պայքարող ուժերին։

Յանուկովիչը հստակ չի պարզաբանել, թե ինչպես է կարողացել հեռանալ, ինչպես է պատկերացնում իր հնարավոր վերադարձը և նախագահի պարտականություններին նորից անցնելու հնարավորությունը։ Նա ասել է, որ միայն հեռախոսով է զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուրտինի հետ և կցանկանա նրան հանդիպել, երբ Պուտինն ունենա այդպիսի հնարավորություն։

Ասուլիսի ավարտին նա հայտարարել է, թե ևս մեկ անգամ դիմում է այսօր Կիևում իշխանությունը ստանձնած ուժերին։

«Հեռացե՛ք, դադարեցրե՛ք այս անօրինությունները, ժողովուրդը չի համաձայնի այդպես ապրել։ Վերջը այսօր արդեն երևում է», - ասել է Յանուկովիչը։

Գահընկեց արված նախագահն այսօրվա ասուլիսի ընթացքում նաև մի ուշագրավ և բավական խորհրդանշական վրիպակ է թույլ տվել։

«Ուկրաինան մեր ռազմավարական գործընկերն է», - ասել է Յանուկովիչը, ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Ռուսաստանը։

Պարզ է, ուզում էր ասեր` Ռուսաստանը, բայց մի տեսակ շատ տխուր ու սիմվոլիկ վրիպակ էր, այն, կարծես ընդգծեց, որ այդ անձնավորությունը դժվար է թե մի օր որպես հաղթող` սպիտակ նժույգը հեծած մտնի Կիև։


«Ղրիմը եղել է և կմնա Ուկրաինայի մասը»

Ուկրաինայի խորհրդարանն այսօր հատուկ ուղերձով դիմել է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ռուսաստանին՝ պահանջելով երաշխավորել պետության ինքնիշխանությունը։ Գերագույն ռադան կոչ է արել Մոսկվային անհապաղ դադարեցնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության քայքայմանն ուղղված գործողությունները։

Բացի այդ, Գերագույն ռադան դիմել է ՄԱԿ-ի Անվրտանգության խորհրդին՝ Ուկրաինայի հարցով նիստ գումարելու խնդրանքով։

Հիմա ուշադրության կենտրոնում Ղրիմն է։ Ռուսաստանցի զինվորականները շրջապատել են Սևաստոպոլի օդանավակայանը, իսկ Սիմֆերոպոլում ռուսները պարզապես գրավել և հսկողության տակ են վերցրել տեղի օդանավակայանը։

Ուկրաինայի ներքին գործերի նորանշանակ նախարար Արսեն Ավակովը ռուսաստանցի զինվորականների այդ գործողություններն անվանել է «ներխուժում և օկուպացիա»։

Սիմֆերոպոլի օդանավակայանը գրաված ռուսաստանցի զինվորականներին օգնության են եկել տեղացի ռուսները, նրանցից մեկը, ով ներկայացել է որպես Վլադիմիր, ասել է, թե օդանավակայանի գրավումը հետապնդում է Ղրիմ «հրդեհի և արմատականության տարածումը կանխելու» նպատակ։

«Մենք չենք ուզում ֆաշիզմ Ղրիմում, մենք խաղաղություն ենք ուզում», - ասել է Վլադիմիրը։

Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Օլեքսանդր Տուրչինովը, ով նաև գլխավոր հրամանատարի պարտականություններն է ստանձնել, ասել է, որ կառավարությունը կերաշխավորի երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգլը երեկ Բրյուսելում հայտարարել է, որ Ամերիկան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

«Մենք ակնկալում ենք այլ պետություններից նույնպես հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը և զերծ մնալ սասդրիչ գործողություններից», - ասել է Հեյգլը։

Վարչապետի պաշտոնը ստանձնած Արսենի Յացենյուկը երեկ ասել է, որ Ուկրաինան բոլոր օրինական և սահմանադրական միջոցներով կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը։

«Ղրիմը եղել է և կլինի Ուկրաինայի մասը», - հայտարարել է Յացենյուկը։

Ուկրաինայի անվտանգության խորհրդի ղեկավար Անդրիյ Պարուբին երեկոյան հայտարարել է, որ ուկխաինացիները կարողացել են վերականգնել հոսկողությունը Սևաստոպոլի և Սիմֆերոպոլի օդանավակայանների նկատմամբ։ Պարուբին չի հստակեցրել, թե ինչպես է դա տեղի ունեցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG