Մատչելիության հղումներ

logo-print

Ղարաբաղի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը այսօր հերքել է փետրվարի 26-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ Քերեմ Շահին օղլու Նոխբալաևը զոհվել է հայկական կողմից զինադադարի խախտման արդյունքում:

Ընդգծելով, որ այդ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը վստահեցնում է․ - «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG