Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը ավարտում է այցը Հայաստան


Վրաստանի նախագահի հրաժեշտի արարողությունը Հայաստանի նախագահի նստավայրում, լուսանկարը՝ նախագահականի

Վրաստանի նախագահի հրաժեշտի արարողությունը Հայաստանի նախագահի նստավայրում, լուսանկարը՝ նախագահականի

Այսօր Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել երեկ պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրաժեշտի արարողությունը:

Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների նախագահներն ամփոփել են Մարգվելաշվիլիի այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ - վրացական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը:

Վրաստանի նախագահն այսօր այցելել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային ճաշից հետո Գիորգի Մարգվելաշվիլիի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG