Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը քվեարկեց ԵՄ-ի և Մոլդովայի միջև վիզային ռեժիմը վերացնելու օգտին


Մոլդովայի և Եվրամիության անդամ Ռումինիայի սահմանի Սկուլենի անցակետը, արխիվ

Մոլդովայի և Եվրամիության անդամ Ռումինիայի սահմանի Սկուլենի անցակետը, արխիվ

Որոշումը ուժի մեջ մտնելու համար դեռ պետք է հաստատվի Եվրահանձնաժողովի կողմից:

Եվրախորհրդարանը հինգշաբթի օրը քվեարկեց Եվրամիության և Մոլդովայի միջև վիզային ռեժիմը վերացնելու օգտին:

Եվրախորհրդարանի որոշումը ուժի մեջ մտնելու համար պետք է հաստատվի Եվրահանձնաժողովի կողմից, ակնկալվում է, որ դա տեղի կունենա ապրիլին, իսկ մայիսից կամ հունիսից Մոլդովայի քաղաքացիները 90 օրով ազատորեն կարող են մեկնել Եվրամիության և Շենգենյան գոտու երկրներ:

«Դա մեծ քայլ կլինի, որը Մոլդովայի քաղաքացիներին թույլ կտա առանց հյուպատոսական ծառայությունների մոտ հերթերի, առանց վիզաների, պարզապես օդանավ կամ ավտոմեքենաներ նստել և մեկնել», - ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնյա Ստեֆանո Մանսերվիզին:

Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված Մոլդովան անցյալ տարի նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում նախաստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

Եվրամիության հետ բանակցությունների ընթացքում Մոլդովան օրենսդրական մի շարք փոփոխություններ է կատարել երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Անցած շաբաթ Մոլդովայի վարչապետ Յուրիե Լյանկան հայտարարել է, որ Եվրամիության հետ ազատ առևտրի հաստատումը իր կառավարության առաջնահերթություններից է:

Իսկ օրերս Մոլդովա էին այցելել Լիտվայի ու Լատվիայի արտգործնախարարները, որոնք բանակցություններից հետո վստահություն են հայտնել, որ այս տարվա ընթացքում Մոլդովան կստորագրի Ասոցացման համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG