Մատչելիության հղումներ

Արսենի Յացենյուկը Ուկրաինայի վարչապետ նշանակվեց


Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Արսենի Յացենյուկ

Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Արսենի Յացենյուկ

Ուկրաինացի խորհրդարանականները այսօր 371 կողմ ձայներով նոր կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատեցին Արսենի Յացենյուկին:

Նորանշանակ վարչապետի առաջին հայտարարությունը վերաբերում էր Ղրիմում ստեղծված կացությանը:

«Մենք հավատարիմ ենք մեր երկրի միասնականության և տարածքային ամբողջականության գաղափարին: Նոր կառավարությունը կանի ամեն ինչ և կօգտագործի բոլոր օրինական միջոցները, որպեսզի կայունացնի իրադրությունը Ղրիմում, հասկացնի ողջ աշխարհին և մեր բոլոր հարևաններին, որ Ուկրաինան ինքնիշխան և միասնական պետություն է, և որ անջատողականությունն այստեղ անթույլատրելի է»,- հայտարարել է Յացենյուկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG