Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի զինծառայող է զոհվել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ
Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում «մարտական առաջադրանքը կատարելիս» երեկ զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի կրտսեր սերժանտ Քերեմ Նոհբալաևը, ըստ ադրբեջանական ռազմական գերատեսչության՝ հայկական կողմից արձակված կրակոցից:

APA լրատվական գործակալությունը փոխանցում է, որ զոհված զինծառայողը այսօր հուղարկավորվել է հայրենի՝ Խաչմազի շրջանի Սայադ գյուղում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով Նոհբալաևը հետմահու պարգևատրել է «Զինծառայությունում գերազանցության համար» երրորդ աստիճանի մեդալով:

Ադրբեջանական լրատվամիջոցները չեն նշում, թե շփման գծի որ հատվածում է տեղի ունեցել միջադեպը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG