Մատչելիության հղումներ

Անվտանգության խորհրդի նիստ Ղարաբաղում


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ելույթի ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ելույթի ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին Պաշտպանության բանակի մարտական պատրաստականության և մարտական հերթապահության վիճակի, արտաքին քաղաքականության և 2014 թվականի գարնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:

Բակո Սահակյանը քննարկված հարցերի շուրջ համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Նիստին մասնակցել են պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG