Մատչելիության հղումներ

Սիրիայի կառավարական զորքերը հարյուրավոր ապստամբների են սպանել


Սիրիացի ապստամբ զինյալները Դամասկոսի արվարձաններից մեկում, 4-ը փետրվարի, 2014թ․

Սիրիացի ապստամբ զինյալները Դամասկոսի արվարձաններից մեկում, 4-ը փետրվարի, 2014թ․

Սիրիայի SANA պետական լրատվական գործակալության հաղորդմամբ` Դամասկոսի մոտակայքում կառավարական զորքերը ոչնչացրել են ավելի քան 175 ապստամբների:

Ըստ լրատվամիջոցի՝ ապստամբ գրոհայինները եղել են «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման անդամներ:

Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարանը ևս հաղորդել է ընդհարումների մասին՝ ասելով, որ հարձակման ժամանակ սպանվել է 70 ապստամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG