Մատչելիության հղումներ

Այսօր կհաստատվի Ուկրաինայի նոր կառավարությունը


Արսենի Յացենյուկը դիմում է Եվրոմայդանի ցուցարարներին, Կիև, 18-ը փետրվարի, 2014թ․

Արսենի Յացենյուկը դիմում է Եվրոմայդանի ցուցարարներին, Կիև, 18-ը փետրվարի, 2014թ․

Սպասվում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր կձևավորի կոալիցիոն նոր մեծամասնություն, կնշանակի վարչապետ և կհաստատի երկրի նոր կառավարության կազմը:

Երեկ երեկոյան Կիևի Անկախության հրապարակում ժողովրդական վեչեի ժամանակ Եվրոմայդանի ակտիվիստները պատգամավորներին առաջարկել են վարչապետի պաշտոնում հաստատել ընդդիմության առաջնորդներից Արսենի Յացենյուկին: Վեչեն հավանություն է տվել նաև ժողովրդական վստահության կառավարության կազմին, որը կներկայացվի Ռադայի քվեարկությանը: Դրանում շատ պաշտոններ հատկացված են Մայդանի ակտիվիստներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG