Մատչելիության հղումներ

logo-print
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի մշակույթի նախարարությունն արգելել է դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի Nymphomaniac` թարգմանաբար «Հեշտամոլը» աղմկահարույց ֆիլմի վարձույթը երկրամասի բոլոր համայնքային կինոթատրոններում:

Նախարարությունը միաժամանակ դիմել է նաև մասնավոր կինոթատրոններին՝ հորդորելով հրաժարվել այս ֆիլմի ցուցադրությունից կամ տեղափոխել սեանսը կեսգիշերից հետո:

Կրասնոդարի երկրամասի ղեկավարությունը խորհուրդ է տվել կինոթատրոններին ուշադրություն դարձնել ֆիլմացանկին՝ առաջնային համարելով ընտանեկան, երիտասարդական և մանկական լսարանի համար նախատեսված կինոնկարները:

Հիշեցնենք՝ Լարս ֆոն Թրիերի ժապավենը էկրան չբարձրացավ նաև Երևանում, ֆիլմի ցուցադրության իրավունքը ձեռք բերած «Սինեմա Սթար» կինոթատրոնը վերջին պահին հրաժարվեց այն ցուցադրել՝ վկայակոչելով քաղաքացիների բազմաթիվ առարկությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG