Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի տարածքում այսօր օրվա երկրորդ կեսին և փետրվարի 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, փետրվարի 27-ի ցերեկը և փետրվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության կանխատեսմամբ՝ մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում՝ այսօր օրվա երկրորդ կեսին, փետրվարի 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, փետրվարի 27-ի ցերեկը և փետրվարի 28-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է կարճատև անձրև:

Մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG