Ազատանցի խոպանչու Յակուտիա մեկնելու վերջին երկու փորձը ձախողվել է
Ազատանցի Ժիրայր Բարիկյանը մի քանի տարի է Յակուտյա է մեկնում արտագնա աշխատանքի։ Յակուտիա մեկնելու վերջին 2 փորձերը սակայն ձախողվել են. նրան Զվարթնոց օդանավակայանից չեն թույլատրել մեկնել։ Ժիրայրի խոսքով, միայն Ազատանում արդեն 15 խոպանչի հետ է վերադարձել միգրացիոն նոր օրենքի կիրառման հետեւանքով։