Մատչելիության հղումներ

Կլիչկոն պատրաստվում է առաջադրվել նախագահի թեկնածու


Վիտալի Կլիչկոն Եվրոմայդանում դիմում է ցուցարարներին, Կիև, հունվար, 2014թ․
Վիտալի Կլիչկոն Եվրոմայդանում դիմում է ցուցարարներին, Կիև, հունվար, 2014թ․
ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վիտալի Կլիչկոն հաստատել է Ուկրաինայում մայիսի 25-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրությունը:

«Ես առաջադրվելու եմ Ուկրաինայի նախագահի պաշտոնում, քանի որ վստահ եմ, որ Ուկրաինայում անհրաժեշտ է ամբողջովին փոխել խաղի կանոնները: Պետք է արդարություն լինի: Ես հստակ գիտեմ, որ դա հնարավոր է անել», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Կլիչկոն:

Նա ասել է նաև, որ կառավարությունը ձևավորվելու է թեկնածուների պրոֆեսիոնալիզմի և բարոյական հատկանիշների հիման վրա: «Այսօրվա դրությամբ իրավիճակը տնտեսությունում ճգնաժամային է, և մենք շատ սուղ ժամանակ ունենք այդ իրավիճակից դուրս գալու համար», - նշել է Կլիչկոն:

Ուկրաինայում նախագահական ընտրարշավը այսօր արդեն մեկնարկել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG