Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին


Հայաստանի և Ռուսաստանի նախագահները 2013թ․ դեկտեմբերի 2-ին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները 2013թ․ դեկտեմբերի 2-ին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում Ռուսաստանի թիմի հաղթանակի կապակցությամբ:

«Ընդունեք երախտագիտության անկեղծ խոսքերս Ձեր հրավերի համար՝ մասնակցելու 2014 թ․ Սոչիում ձմեռային օլիմպիական 22-րդ խաղերի բացման արարողությանը, որն առանձնանում էր իր նրբաճաշակությամբ, խորհրդանշականությամբ և յուրօրինակությամբ, ինչն ինձ վրա անմոռանալի տպավորություն թողեց: Աշխարհը հիրավի հետևում էր վառ և հուզիչ տեսարանի ու հիանում դրա անթերիությամբ», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Պուտինին գրել է Սարգսյանը՝ շարունակելով․ - «Ոչ պակաս տպավորիչ էր նաև Օլիմպիադայի փակումը, ինչն անկասկած կարելի է բնութագրել որպես փակման ամենամասշտաբային արարողությունը ձմեռային խաղերի ամբողջ պատմության ընթացքում: Օլիմպիադայի տեխնիկական հագեցվածությունը և պրոֆեսիոնալ կազմակերպվածությունը որակական նոր մակարդակի բարձրացրեցին օլիմպիական հետագա խաղերի անցկացման գործընթացը՝ դրանով իսկ ավելի բարձր նշաձող սահմանելով ապագա կազմակերպիչների համար»:

«Իսկ Օլիմպիադայի պսակը դարձավ Ռուսաստանի հավաքականի՝ մեդալների հաշվով տարած բացարձակ հաղթանակը՝ 33 մեդալ ռեկորդային քանակով: Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, այս նշանավոր իրադարձության՝ աննախադեպ հաղթանակի կապակցությամբ և մաղթում Ռուսաստանի եղբայրական ժողովրդին նորանոր հաջողություններ և նվաճումներ»,- ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG