Մատչելիության հղումներ

Բուրկհալտեր․ «ԼՂ հակամարտությունը առանձնահատուկ ուշադրության է արժանի»


Դիդիե Բուրկհալտեր, արխիվ

Դիդիե Բուրկհալտեր, արխիվ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը առանձնահատուկ ուշադրության է արժանի այս փուլում, երբ լարվածությունը վերջերս աճել է, բռնության մի շարք միջադեպեր են արձանագրվել: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ և արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը՝ երեկ Նյու Յորքում հաղորդում ներկայացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Բուրկհալտերը, ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նաև ասել է, որ ԵԱՀԿ-ի շվեյցարական նախագահությունը պահպանելու և սատարելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հաստատված ձևաչափերը, առաջին հերթին՝ Մինսկի խմբի, որի համանախագահներն են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG