Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում ապրող ուկրաինացիները հուսով են, որ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կստանա


Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի ներկայացուցիչների նախաձեռնությամբ անցած շաբաթավերջին Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում պատարագ է մատուցվել Ուկրաինայում զոհվածների հիշատակին:

«Թեև պատարագից հետո հոգին մի փոքր թեթևանում է, այդուհանդերձ մեզ անհանգստացնում է Ուկրաինայի ապագան», - «Ազատության» հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ Աննա Հարությունյանը: - «Անկեղծ ասած, երբ Մայդանում ծավալվեցին իրադարձությունները, ամեն ինչ խաղաղ էր: Մտածում էինք, թե ամեն ինչ խաղաղ ճանապարհով էլ կլուծվի: Սակայն հետագայում լարվածությունն աճեց ու արյունահեղություն եղավ, և դա սարսափելի է, մենք ցավում ենք այդ ամենի համար: Մեզնից ոչ ոք այդպիսի զարգացումներ չէր սպասում»:

Հարությունյանը չցանկացավ քաղաքական գնահատականներ տալ, պարզապես հույս հայտնեց, որ ուկրաինացիները կգտնեն հարցի խաղաղ լուծումը. - «Բոլոր երկրներում Մայդանի կարիք լինում է, գիտե՞ք: Բայց պիտի խելացի մոտենալ այդ հարցին` ճիշտ ընտրություններով, որ արժանի մարդ գա ղեկավար»:

Ծնունդով Արևմտյան Ուկրաինայից Եկատերինա Սաֆարյանի կանխազգացմամբ` Ուկրաինան կմասնատվի: Նրա կարծիքով, Մայդանի անհրաժեշտությունը վաղուց կար, սակայն այդ ամենը չպետք է ուղեկցվեր արյունահեղությամբ. - «Մարդիկ այլևս չէին կարող հանդուրժել: Բանը բանից անցել էր: Քաղցած են մարդիկ, հասկանո՞ւմ եք: Ցածր թոշակներ, ցածր աշխատավարձեր»:

2001 թվականի մարդահամարի արդյունքներով, Հայաստանում բնակվում է մոտ երկու հազար ուկրաինացի: Նադեժդա Պասյուկը Հայաստանում է ապրում 1971 թվականից: Նա մտահոգված է հայրենիքում մնացած իր հարազատների ճակատագրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG