Մատչելիության հղումներ

Հայաստանը կարևորում է արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի
Արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է, և Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների, այդ թվում՝ Օմանի հետ հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով Հայաստանում Օմանի Սուլթանության դեսպան Յուսուֆ Իսսա Ալի Ալ Զադջալի հավատարմագրերը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ և արաբ ժողովուրդները միմյանց շաղկապված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, որի հիմքի վրա այսօր Հայաստանի և արաբական երկրների միջև հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները:

Երկու երկրների միջև գործակցության հետագա ընդլայնման և խորացման համար Հայաստանի նախագահը և Օմանի դեսպանը կարևորել են իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը, որի ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանն ու Յուսուֆ Իսսա Ալի Ալ Զադջալին անհրաժեշտ են համարել նաև Հայաստանի և Օմանի միջև բազմակողմ՝ տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխշահավետ և արդյունավետ համագործակցության զարգացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG