Մատչելիության հղումներ

Վրաստանը վարչապետը հանդիպեց ԱՄՆ-ի նախագահին և փոխնախագահին


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և փոխնախագահ Ջո Բայդենի հետ:

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, Օբաման և Բայդենը շնորհավորել են Ղարիբաշվիլիին Վրաստանում առաջին անգամ խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով իշխանության փոխանցումն ավարտին հասցնելու կապակցությամբ: Նրանք հորդորել են վարչապետին շարունակել աշխատել Վրաստանի բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ, որպեսզի ապահովվի ժողովրդավարության զարգացումը:

Միացյալ Նահանգները նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ որպես հուսալի գործընկեր, տարածաշրջանային, ինչպես նաև գլոբալ հարցերում՝ ներառյալ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կազմում իրականացվող առաքելության մեջ, ունեցած ավանդի համար:

Մեկշաբաթյա այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը հանդիպելու է նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG