Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննեսյանն իր հավատարմագրերն է հանձնել Յոահիմ Գաուկին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննեսյանին ընդունել է երկրի նախագահ Յոահիմ Գաուկը՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ «Բելևյու» նախագահական պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Գաուկը և Հովհաննեսյանը քննարկել են երկու երկրների միջև ընթացող դինամիկ քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, գիտակրթական և մշակութային կապերի առավել զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մի շարք հարցեր:

Շնորհավորելով դեսպանին՝ Գերմանիայի նախագահը հույս է հայտնել, որ Վահան Հովհաննեսյանն իր փորձը և գիտելիքները կներդնի ի նպաստ հայ - գերմանական հարաբերությունների զարգացման:

Հայաստանի դեսպանը վստահեցրել է, որ ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG