Մատչելիության հղումներ

Ուկրաինայի խորհրդարանը նախագահի պաշտոնակատար է նշանակել


Ուկրաինա -- Խորհրդարանի նորանշանակ խոսնակ Օլեկսանդր Տուրչինովը ելույթ է ունենում խորհրդարանում, Կիև, 23-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինա -- Խորհրդարանի նորանշանակ խոսնակ Օլեկսանդր Տուրչինովը ելույթ է ունենում խորհրդարանում, Կիև, 23-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինայի խորհրդարանի որոշմամբ Ռադայի խոսնակ Օլեկսանդր Տուրչինովը ժամանակավորապես կկատարի նախագահի պարտականությունները:

Ռադան կիրակի օրը նման որոշում է կայացրել նախօրեին նախագահ Վիկտոր Յանուկովիչին պաշտոնանկ անելուց և նախագահական նոր ընտրություններ նշանակելուց հետո:

Կիևում և այլուր ավելի քան երեք ամիս տևած ցույցերից, ինչպես նաև վերջին օրերի արյունալի բախումներից հետո Ուկրաինայի նախագահը շաբաթ օրը լքել էր մայրաքաղաքը:

Այսօր ուկրաինացի խորհրդարանականները նաև քվեարկել են Յանուկովիչի դաշնակից, արտգործնախարար Լեոնիդ Կոժարային պաշտոնանկ անելու օգտին:

Տուրչինովը կոչ է արել Ռադայի դեպուտատներին մինչև երեքշաբթի օրը համաձայնության գալ միացյալ կառավարության կազմի շուրջ:

Խորհրդարանը կիրակի օրը կայացած նիստում նաև քվեարկել է Յանուկովիչի նստավայրը պետությանը հանձնելու օգտին: Յանուկովիչի գտնվելու վայրն առայժմ անհայտ է: Արսեն Ավակովը, ով նախօրեին նշանակվել էր ներքին գործերի նախարարի պաշտոնակատար, տեղեկացրել է, որ սահմանապահները արգելել են Յանուկովիչին ինքնաթիռ նստել Դոնեցկում: Իրավապահները նաև հրահանգ են ստացել ձերբակալելու Պետական եկամուտների և հարկերի նախարար Օլեկսանդր Կլիմենկոյին և նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG