Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը կոչ է անում «կարգի հրավիրել մոլեգնող խուլիգաններին»


Ռուսաստանը հայտարարել է, թե Ուկրաինայի «ծայրահեղականները» վտանգում են երկրի սուվերենությունը:

Շաբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ընդդիմությունը իր գործողություններով հարցականի տակ է դրել երկրի քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համաձայնագրի իրագործումը:

Հաղորդագրությունում նաև ասվում է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի իր գործընկերների հետ: Եվրամիության անդամ այս երեք երկրների արտգործնախարարները օգնել էին համաձայնություն ձեռք բերել Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության միջև: Լավրովը կոչ է արել Փարիզին, Բեռլինին և Վարշավային` գործի դնել իրենց ազդեցությունը և «կարգի հրավիրել մոլեգնող խուլիգաններին»:

Միևնույն ժամանակ` Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները կոչ են արել Ուկրաինայի իշխանություններին և ընդդիմությանը հարգել նախօրեին կնքված համաձայնագրի պայմանները:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել երկու կողմերին «վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկել»: Նա ասել է, որ այժմ երկու կողմերը պետք է առաջնահերթ կերպով գործուն կառավարություն կազմեն, որն ընդունելի կլինի բոլորի կողմից:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը կողմերին կոչ է արել «ձեռնպահ մնալ բռնություններից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG