Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի խորհրդարանը քվեարկել է Տիմոշենկոյին անհապաղ ազատ արձակելու օգտին


Ուկրաինայի գերագույն Ռադայի պատգամավորները ձայների գերակշիռ մեծամասնությամբ քվեարկել են երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին անհապաղ ազատ արձակելու օգտին:

Ավելի վաղ պատգամավորները երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնում հաստատել էին Տիմոշենկոյի դաշնակից Արսեն Ավակովին, իսկ նրա մեկ այլ մերձավորի՝ Օլեկսանդր Տուրչինովին, ընտրել են որպես խորհրդարանի խոսնակ:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության կայքէջում հաղորդագրություն է հրապարակվել, հավաստիացնելով, որ նախարարությունը «ուկրաինացի ժողովրդի հետ է» և կոչ անելով «միացյալ ուժերով վերականգնել հանրային կարգը»:

Խորհրդարանը նաև անվստահություն է հայտնել գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG