Մատչելիության հղումներ

logo-print

Բոլոտնայա հրապարակի գործով ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել


Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանում ընթերցում են «Բոլոտնայա» հրապարակի գործով մեղադրյալների դատավճիռը, 21 փետրվարի, 2014թ.

Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանում ընթերցում են «Բոլոտնայա» հրապարակի գործով մեղադրյալների դատավճիռը, 21 փետրվարի, 2014թ.

Զամոսկվորեցկի շրջանի դատարանում այսօր դատավոր Նատալիա Նիկիշինան սկսել է ընթերցել Բոլոտնայա հրապարակում զանգվածային անկարգությունների գործով անցնող 8 ամբաստանյալների դատավճիռը։

Նրանց մեղադրում են Ռուսաստանի Դաշնության ՔՕ 212 հոդվածի 2-րդ և 318 հոդվածի 1-ին մասով` մասնակցություն զանգվածային անկարգություններին և բռնության կիրառում ոստիկանների նկատմամբ։

Մեղադրյալների մեծ մասը երիտասարդներ են` յոթ տղամարդ և մի կին, ովքեր մասնակցել են 2012 թվականի մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակում տեղի ունեցած հակապուտինյան բողոքի ակցիային։

Դատախազությունը պահանջել է ամբաստանյալներին դատապարտել 5-ից 6 տարվա ազատազրկման։

Մեղադրյալներ Անդրեյ Բարաբանովը, Ստեպան Զիմինը, Դենիս Լուցկևիչը, Յարոսլավ Բելոուսովը, Արտյոմ Սավելովը, Սերգեյ Կրիվովը, Ալեքսանդրա Դուխանինան և Ալեքսեյ Պոլիխովիչն իրենց մեղավոր չեն ճանաչում։ Փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալները բացարձակ անմեղ են։

Զամոսկվորեցկի դատարանի շենքը շրջապատված է ոստիկաններով։ Դատարանին հարող փողոցում հավաքված հարյուրավոր ակտիվիստներ վանկարկում են «Ոչ դիկտատուրային» և «Ազատություն բանտարկյալներին» կարգախոսները։

Ոստիկանները փողոցում հավաքված մոտ երկու տասնյակ ակտիվիստի բերման է ենթարկել։ Դատարանի ներսում ֆոտո և վիդեոնկարահանումներն արգելված են։
Անցյալ տարվա դեկտեմբերին Բոլոտնայա հրապարակի գործով չորս այլ մեղադրյալներ` Մարիա Բարոնովան, Նիկոլայ Կավկազսկին, Վլադիմիր Ակիմենկովը և Լեոնիդ Կովյազինը ներման հրամանագրով ազատ են արձակվել։

Ռուսաստանցի ընդդիմադիր բլոգեր և հակակոռուպցիոն ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին այսօր զրուցել է Զամոսկվորեցկի շրջանի դատարանի մուտքի մոտ հավաքված լրագրողների հետ։

«Դատական պրոցեսն ավարտվել է, հիմա մնում է դատավճռին սպասել։ Ես ինքս չեմ կարող որևէ կանխատեսում անել, որովհետև պատժաչափի որոշումն անձամբ Վլադիմիր Պուտինն է ընտրելու, չգիտեմ, թե ինչ կանցնի նրա մտքով»,- ասել է Նավալնին։

Ուշագրավ հանգամանք. դատավճռի ընթերցումը կշարունակվի փետրվարի 24-ին, ըստ ռուսաստանցի ընդդիմադիր ակտիվիստների, Կրեմլը դա անում է մեկ նպատակով` սպասում է, որ Սոչիի Օլիմպիադան ավարտվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG