Մատչելիության հղումներ

Բարեկամության հռչակագիր Հադրութի և ֆրանսիական Վիենի միջև


Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության

Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության

Այսօր Lեռնային Ղարաբաղի Հադրութ և Ֆրանսիայի Վիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վիենի քաղաքապետարանում։

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվական վարչության փոխանցմամբ՝ Հադրութ քաղաքի անունից հռչակագիրը ստորագրել է աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Լեռնային Ղարաբաղի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Վիեն քաղաքի անունից՝ քաղաքապետ Ժակ Ռեմիլյեն։

«Հռչակագիրը ողջունում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը՝ ուղղված ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն ու զարգացնելուն, և անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը։ Այն նպատակ ունի զարգացնել երկու քաղաքների միջև բարեկամական կապերը և խրախուսել համագործակցությունը կրթության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ բնագավառներում», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը՝ հիշեցնելով, որ անցած տարի բարեկամական կապեր են հաստատվել նաև Ղարաբաղի Մարտունի և Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքների միջև. տեղի են ունեցել փոխայցելություններ, քննարկվում են քաղաքների միջև համագործակցության զարգացման ուղիներն ու ձևերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG