Մատչելիության հղումներ

Փետրվարի 24-ին Սոչիում կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները


Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը Մինսկում, 31-ը մայիսի, 2013թ․

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը Մինսկում, 31-ը մայիսի, 2013թ․

Փետրվարի 24-ին Սոչիում հանդիպելու են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` քննարկելու էներգետիկ, արդյունաբերության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ նախագծերը, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանը և ներդրումներին վերաբերող հարցեր:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը, երկու պաշտոնյաները քննարկելու են նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի մասնակցության հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG