Մատչելիության հղումներ

Կիևում զոհված ոստիկանների թիվը հասել է 16-ի


Ուկրաինացի ոստիկանները Գերագույն ռադայի շենքի մոտ, 21-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինացի ոստիկանները Գերագույն ռադայի շենքի մոտ, 21-ը փետրվարի, 2014թ․

Վերջին օրերի բախումների ընթացքում զոհված ուկրաինացի ոստիկանների թիվը հասել է 16-ի: Ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին երեկ հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ներքին գործերի մարմինների 130 աշխատակիցներ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ: Փետրվարի 18-ից բուժօգնության համար դիմել է ներքին գործերի նախարարության 565 աշխատակից, նրանցից 410-ը հոսպիտալացվել է:

Ավելի վաղ հաղորդվում էր մոտ մեկ տասնյակ զոհված ոստիկանների մասին:

Հիշեցնենք, որ ըստ Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալների՝ նախորդ երեք օրերին Կիևում բախումների ընթացքում զոհվել է առնվազն 75 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG