Մատչելիության հղումներ

logo-print

Պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ակցիա «Էլիտ պլազայում»


Պարտադիր կուտակային դեմ բողոքի ակցիա Երևանում, դեկտեմբեր, 2014թ․

Պարտադիր կուտակային դեմ բողոքի ակցիա Երևանում, դեկտեմբեր, 2014թ․

«Դեմ եմ» նախաձեռնությունը քիչ առաջ բողոքի ակցիա անցկացրեց «Էլիտ պլազայում», որտեղ այսօր առավոտյան կենսաթոշակային միջազգային համաժողով է մեկնարկել:

Նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ «Դեմ եմ» գրությամ ցուցապաստառներով մուտք գործեցին դահլիճ, նախ մեջքով շրջվեցին դեպի ելույթ ունեցողները, ապա շրջապատեցին ամբիոնը՝ պահանջելով խոսքի իրավունք: Սակայն նրանց այդ հնարավորությունը չտրվեց, խոսափողը անջատվեց, ինչից հետո երիտասարդները փորձեցին առանց խոսափողի իրազեկել հավաքվածներին, որ այն օրենքին, որը այդ պահին քննարկվում է, դեմ է Հայաստանի բնակչության 80 տոկոսը, և այդ խոսքերի հեղինակը ոչ թե իրենք են, այլ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը: Մոտ 10 րոպե անց նրանք «Դեմ եմ», «Դեմ ենք պարտադիրին» վանկարկումներով հեռացան դահլիճից, ապա և՝ շենքից:

Համաժողովին մասնակցում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Դեմ եմ»-ի ակցիայի ժամանակ, սակայն, վարչապետը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները արդեն հեռացել էին:


Ռուզաննա Ստեփանյան

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG