Մատչելիության հղումներ

Բանագնացները կքննարկեն Պուտինի և Մարգվելաշվիլիի հանդիպումը նախապատրաստելու հարցը


Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կարգավորելու երկկողմ բանակցությունների հաջորդ հանդիպումը անցկացվելու է մարտի 5-ին՝ Պրահայում:

Բանագնացներ Գրիգորի Կարասինը և Զուրաբ Աբաշիձեն քննարկելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպում նախապատրաստելու հարցը: Այս մասին «Կովկաս Պրես»-ին ասել է Աբաշիձեն:

Վրաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականի կարճատև պատերազմից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը: Վրաստանի նոր իշխանությունները փորձում են կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Վլադիմիր Պուտինը վերջերս պատրաստակամություն էր հայտնել հանդիպելու Վրաստանի նախագահի հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG