Մատչելիության հղումներ

logo-print

Հաղորդումներ Կիևում տասնյակ նոր զոհերի մասին


Սպանված 8 անձանց դիակներ Կիևում՝ Խրեշչատիկի բարիկադների մոտ, 20-ը փետրվարի, 2014թ․

Սպանված 8 անձանց դիակներ Կիևում՝ Խրեշչատիկի բարիկադների մոտ, 20-ը փետրվարի, 2014թ․

Կիևում Անկախության հրապարակից՝ Եվրոմայդանից ակտիվիստները այսօր «Ուկրաինա» հյուրանոց են տեղափոխել զոհված 13 անձանց դիակներ: «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ բժշկուհի Օլգա Բոգոմոլեցը Facebook-ի իր էջում գրել է, որ նրանք բոլորը դիպուկահար կրակոցների զոհ են դարձել:

«Ուկրաինսկայա պրավդա» թերթի փոխանցմամբ՝ թիրախային կրակոցների մասին են հաղորդում նաև ականատեսները Մայդանի ինքնապաշտպանության ներկայացուցիչներից:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատարի հրամանով, ոստիկաններին այսօր մարտական զենք են տրամադրել` կարգուկանոն ապահովելու համար։

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդիպում է անցկացնում Կիև ժամանած Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարների հետ, Twitter-ում հաղորդել է Գերմանիայի արտգործնախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG