Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Բոժկո․ «Ուզում ենք ապրել ինչպես եվրոպական մարդիկ»


Ուկրաինա - Ցուցարարները բարիկադների վրա, Կիև, 20-ը փետրվարի, 2014թ․
Ուկրաինա - Ցուցարարները բարիկադների վրա, Կիև, 20-ը փետրվարի, 2014թ․
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը որոշել է դիմել ուժային տարբերակի, ուստի առաջիկայում լարվածությունը ու հնարավոր է նաև մարդկային կորուստները այդ երկրում աճեն: «Ազատության» հետ հեռախոսազրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:

«Շատ վտանգավոր վիճակ է, քանի որ եթե մինչև հիմա մենք հնարավորություն ունեինք լուծել հարցը քննարկման միջոցով Գերագույն ռադայում թե ընդդիմության լիդերների և մեր նախագահի հանդիպման ժամանակ, հիմա ուղղակի որոշել են լուծել բոլոր հարցերը ուժի միջոցով: Դա այն է, ինչ որ մենք ունենք հիմա», - ասաց Բոժկոն՝ մանրամասնելով․ - «Այսինքն, իշխանությունը, օգտագործելով բոլոր իր հնարավորությունները, նախ և առաջ՝ ոստիկանությունը և ուժային նախարարությունները, ճնշում է Մայդանը, այսինքն՝ խաղաղ համահավաքը, և ուղղակի ուզում է մաքրել Մայդանը Ուկրաինայի քաղաքական քարտեզից»:

Նախկին դեսպանի կարծիքով՝ նրանում, որ Յանուկովիչի վարչակազմը որոշեց դիմել ուժային տարբերակի, որոշիչ դեր է ունեցել հետևյալ հանգամանքը՝ Յանուկովիչը իր քաղաքական կարիերան սկսել է Ռուսաստանի ազդեցության ներքո գտնվող Ուկրաինայի Դոնեցկի մարզում՝ կրելով տեղի քաղաքական մշակույթը:

«Դոնեցկի փորձը ունեն՝ ինչպես մաքրել, ինչպես լուծել հարցերը իրենց թշնամիների, այսպես ասած, կամ այլախոհների հետ, ավելի ճիշտ: Էդ փորձը, որ իրենք ձեռք են բերել Դոնեցկում 90-ական թվականներին, հիմա իրենք օգտագործում են Ուկրաինայում և չեն մտածում, որ Ուկրաինան Դոնեցկը չի, այստեղ ուրիշ մարդիկ են ապրում՝ մարդիկ, որ, վերջիվերջո, գիտակցում են, որ մենք անկախությունը ձեռք ենք բերել ոչ թե նրա համար, որպեսզի մենք հնարավորություն տանք որոշ մարդկանց հարստանալ ժողովրդի հաշվին, այլ մենք ուզում ենք ապրել ինչպես եվրոպական մարդիկ», - հայտարարեց Ալեքսանդր Բոժկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG