Մատչելիության հղումներ

ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնում Արմեն Նադիրյանին փոխարինեց Մուշեղ Բաբայանը


ՀՔԾ նորանշանակ պետ Վահրամ Շահինյանը և տեղակալ Արմեն Նադիրյանը (ձախից) ծառայության աշխատակազմի հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ, Երևան, 6-ը մայիսի, 2013թ․

ՀՔԾ նորանշանակ պետ Վահրամ Շահինյանը և տեղակալ Արմեն Նադիրյանը (ձախից) ծառայության աշխատակազմի հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ, Երևան, 6-ը մայիսի, 2013թ․

Հայաստանի հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Վահրամ Շահինյանի հրամանով, ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանն իր դիմումի համաձայն, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Վահրամ Շահինյանի մեկ այլ հրամանով, հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, փոխանցում են ՀՔԾ-ի տեղեկատվական կենտրոնից:

ՀՔԾ-ի պետի նորանշանակ տեղակալը 39 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան է՝ գերազանցության դիպլոմով ավարտել է Հայաստանի ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի (ներկայումս` Հայաստանի ոստիկանության ակադեմիա) իրավաբանական ֆակուլտետը, արդարադատության առաջին դասի խորհրդական է: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1993 թվականին Ոստիկանությունում, որի քննչական գլխավոր վարչությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել մինչև 2011 թվականի վերջը, այդ թվում՝ եղել է հատկապես կարևոր գործերի քննության վարչության ֆինանսավարկային, պաշտոնեական և տնտեսական հանցագործությունների քննության բաժանմունքների պետ, հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալ, Երևանի քննչական վարչության պետ: 2011-2013 թվականներին աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում որպես հատկապես կարևոր գործերի քննիչ, 2013-14 թվականներին՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG