Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը ընդունել է Էդուարդ Միլիտոնյանին


Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյան, արխիվ

Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի հետ:

Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, Սահակյանը շնորհավորել է Միլիտոնյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը, որին ներկա էր նաև Լեռնային Ղարաբաղի գրողների միության ղեկավար Վարդան Հակոբյանը, քննարկվել են Ղարաբաղում գրականության զարգացմանը և մշակութային կյանքին վերաբերող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG