Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դեմ հնարավոր պատժամիջոցների քննարկման վերաբերյալ՝ Եվրամիությունում նախատեսված հանդիպմանն ընդառաջ Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները կմեկնեն Կիև։

Այցի մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը չորեքշաբթի Փարիզում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ համատեղ ասուլիսում։

Ուկրաինայի դեմ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցների հարցը Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն հինգշաբթի օրը Բրյուսելում։ ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ-ը իր դաշնակիցների հետ քննարկում է հնարավոր պատժամիջոցները, բայց նաև հավելել է, որ դեռ ժամանակ կա փոխհամաձայնության հասնելու համար։

Եվ Եվրամիությունը, և ԱՄՆ-ը դատապարտել են Ուկրաինայում տեղի ունեցած արյունալի բռնությունները, որոնց հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել։

Միաժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրամիությանը կոչ է արել ճնշում գործադրել ուկրաինական ընդդիմության նկատմամբ, որպեսզի վերջիններս համագործակցեն իշխանության հետ՝ երկրում առաջացած ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը իր հերթին հայտարարել է, որ համազգային «հակաահաբեկչական» գործողություն է նախաձեռնում։ Անվտանգության ծառայության ղեկավարը ասել է, որ «արմատական և ծայրահեղական խմբավորումները իրական վտանգ են ներկայացնում միլիոնավոր ուկրաինացիների համար»։ Հայտարարությունում ասվում է, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը տեղյակ է հակաահաբեկչական գործողության մասին և այն կիրականացվի պաշտպանության նախարարության հետ համատեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG