Մատչելիության հղումներ

Կոզեռնի բնակիչները չեն վստահում կառուցապատողին


Գերակա շահ ճանաչված տարածքի բնակիչները չեն վստահում կառուցապատողին
please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00

Կոզեռն թաղամասի բնակիչների տները Երևանի այն հատվածում են, որը 2013-ի նոյեմբերին կառավարության որոշմամբ ճանաչվեց հանրային գերակա շահ:

Կոզեռն թաղամասի բնակիչների տները Երևանի այն հատվածում են, որը 2013-ի նոյեմբերին կառավարության որոշմամբ ճանաչվեց հանրային գերակա շահ (Պռոշյան, Դեմիրճյան փողոցների և Սիրահարների այգուն հարող մոտ չորս հեկտար տարածք):

Սա նշանակում է, որ այդ տարածքի բնակիչների տները քանդվելու են, և դրանց փոխարեն գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերզ» ընկերությունը նոր բազմաբնակարան շենք է կառուցելու:

Բնակիչները «Ազատության» հետ զրույցներում նշում են, որ արդեն տարիներ շարունակ նամակներ են ստանում, որ իրենց տները հանրային գերակա շահ են ճանաչվել, սակայն մինչև այսօր ոչ ոք իրենց չի հանդիպել և չի գնահատել դրանք:

«Եթե մեզ չբավարարեն, էստեղից դուրս չենք գալու: Մենք ուզում ենք մեր եղածը, այն, ինչ արժեն այսօր շուկայում մեր բանակարանները», - ասում են նրանք՝ հավելելով, թե մտավախություն ունեն, որ կառուցապատողը չի բավարարի իրենց պահանջները:

Նրանք մատնացույց էին անում հարակից բազմահարկ նորակառույցները, որոնք․ իրենց խոսքով, մեծահարուստների են պատկանում և ենթակա չեն իրացման․ - «Նրանք թազա հայերն են, մենք էլ հինն ենք էլի, մեր արյունը ուրիշ գույնի է»:

«Ազատության» դիտարկմանը, թե հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչների շրջանում դեռ դժգոհություններ կան կապված իրենց բնակարանների գնահատման և նոր բնակարաններ ստանալու հետ (Բուզանդ, Կողբացի, Արամի փողոցի բնակիչները), իսկ կառավարությունը շարունակում է նոր տարածքների տալ հանրային գերակա շահի կարգավիճակ, Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը պատասխանեց․ - «Մի տեսակ մոդայիկ է դարձել, որ ցանկացած նոր կառույցի, բարեփոխման, կառուցապատման նկատմամբ անընդհատ դժգոհություններ են առաջանում: Այդ հարցը մանրամասն քննարկվել է և քաղաքապետարանի քաղաքաշինական խորհուրդը որոշումը կայացրել էր, մենք էլ մեր դրական եզրակացությունը տվել ենք»:

«Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանի բնակարանը արդեն 7 տարի է, ինչ հանրային գերակա շահ է ճանաչված: Նրա խոսքով՝ հները քանդվում են, նորերը կառուցվում, սակայն նախկին բնակիչներին այդ նոր բնակարանները չեն հասնում և որպես արդյունք շենքերը մնում են կիսադատարկ, ինչպես, օրինակ, Հյուսիսային պողոտայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG