Մատչելիության հղումներ

Կարմիր հրապարակից բերման է ենթարկվել մարշալ Բաղրամյանի ազգականը


Մոսկվայում բերման է ենթարկվել մարշալ Հովհաննես Բաղրամյանի ընտանիքի թոռնուհին:

Գայանե Արմախովան Կարմիր հրապարակում բողոքի ակցիա է անցկացրել իրեն միակ կացարանից զրկելու կապակցությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, վկայակոչելով ОВДИ-инфо կայքը, հաղորդում է, որ Գայանե Ամրախովան իրեն ձեռնաշղթաներով ամրացրել է Կրեմլի արգելացանկապատի՝ մարշալ Բաղրամյանի շիրիմի մոտ գտնվող հատվածին:

Նրան տեղափոխել են ներքին գործերի բաժին: Ոստիկանները նրան զննելու համար բժիշկ են կանչել: Գայանե Ամրախովան երկրորդ կարգի հաշմանդամ է, նա հիվանդ է քաղցկեղով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG