Մատչելիության հղումներ

ԶՈւ 17 սպա թերացումների համար պատասխանատվության է ենթարկվել


Հայկական բանակի ստորաբաժանումներից մեկը, արխիվ

Հայկական բանակի ստորաբաժանումներից մեկը, արխիվ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, ծառայողական պարտականությունների մեջ թերանալու համար Զինված ուժերի 12 հրամանատարներ և նրանց տեղակալներ նկատողություն են ստացել, իսկ բուժծառայության և բուժկետերի 5 պետեր ազատվել են աշխատանքից: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ առանց անուններ նշելու:

Խոսքը վերաբերում է հունվարին թոքաբորբով հոսպիտալացված նորակոչիկ Մհեր Խլղաթյանի ծեծի և զինվորներ Էդիկ Շահնազարյանի ու Հայկ Մակարյանի՝ հիվանդության պատճառով մահվան դեպքերին:

Պաշտպանության նախարարության խոսնակը նշեց, որ նկատողություն ստացած և աշխատանքից հեռացված զինծառայողները այդ դեպքերին անմիջական առնչություն չունեն, այլապես նրանց դեմ քրեական գործ կհարուցվեր, սակայն նրանք տեղի ունեցածի համար պատասխանատվություն կրում են:


Լիլիթ Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG